23:06  ,  19 հունիսի, 2021

Եվրո-2020․ Պորտուգալիա - Գերմանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի Պորտուգալիա - Գերմանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գերմանացիների եւ իտալական «Ատալանտայի» 26-ամյա պաշտպան Ռոբին Գոսենսը, որը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղին։

Մյունխենում տեղի ունեցած խաղում Գերմանիայի հավաքականը հաղթել է 4։2 հաշվով։

Գերմանիայի հավաքականը 3 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ F խմբի առաջատար, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից, որը երկրորդ տուրում 1։1 հաշվով խաղաց հունգարացիների հետ։ Պորտուգալիան 3 միավորով երրորդն է, Հունգարիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։

Հունիսի 23–ին անցկացվելիք F խմբի երրորդ տուրում Հունգարիան կմրցի Գերմանիայի, Ֆրանսիան՝ Պորտուգալիայի հետ։

Եվրո–2020, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

Պորտուգալիա - Գերմանիա՝ 2։4 (Մյունխեն)

Կրիշտիանու Ռոնալդու, 35, Դիոգու Ժոտա, 67 – Ռուբեն Դիաշ, 35, ինքնագոլ, Ռաֆայել Գերեյրու, 39, ինքնագոլ, Կայ Հավերց, 51, Ռոբին Գոսենս, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս