21:06  ,  19 հունիսի, 2021

«Բարսելոնան» հայտարարեց Դեպայի տրանսֆերի մասին

«Բարսելոնան» հայտարարեց Նիդերլանդների հավաքականի 27–ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայի ձեռքբերման մասին։ Ֆրանսիական «Լիոնի» նախկին ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Դեպայն այժմ ազգային թիմի հետ մասնակցում է Եվրո–2020–ին, որից հետո է տեղի կունենա նրա շնորհանդեսը «Բարսելոնայում»։

Դեպայը «Լիոնում» էր հանդես գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս տարվա հունիսի 30–ը։

Ֆրանսիայի անցած առաջնությունում Դեպայը մասնակցել է 36 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում