20:35  ,  19 հունիսի, 2021

ԵԱ Մ–22. Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության երրորդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչների հաղթարշավը շարունակվում է: 

60 կգ քաշային ժորժիկ Մարությանը իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ: Առաջին երկու ռաունդներում հայ բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը հոնքի պատռվածք ստացավ և երկրորդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը: Այնուհետև բժիշկները թույլ չտվեցին շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով մեծ առավելություն ուներ, հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին, հաղորդում է ՀԲՖ–ի մամուլի ծառայությունը:

Գեղեցիկ հաղթանակ տարավ նաև 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցն էրմոլդովացի Նիկոլա Բուկսան:

Երեկոյան մրցահերթում ասպարեզ դուրս կգան 52 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գաբոյանը կմենամարտի ուկրաինացի Մաքսիմ Հալինկևի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի լեհ Պյոտր Բարտոզան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում