17:31  ,  19 հունիսի, 2021

«Ռոման» համաձայնության է հասել Ռուի Պատրիսիուի հետ

Իտալական «Ռոման» համաձայնության է հասել Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Վուլվերհեմփթոնի» դարպասապահ Ռուի Պատրիսիուի հետ, հաղորդում է sport.sky.it–ը։

33–ամյա ֆուտբոլիստն անձնական պայմանագրի բոլոր կետերի շուրջ համաձայնության է հասել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ։

Այժմ ակումբները բանակցում են տրանսֆերային գնի վերաբերյալ։ Հռոմեական ակումբն առաջարկել է 8 միլիոն եվրո, «Վուլվերհեմփթոնն» ակնկալում է 12 միլիոն եվրո։

Ռուի Պատրիսիուն Պորտուգալիայի հավաքականի հետ մասնակցում է Եվրո–2020–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում