13:24  ,  19 հունիսի, 2021

Վիմերկատին ու Կրյուչկովը հեռացան «Նոայից»

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ավագ Վլադիսլավ Կրյուչկովը հեռացել է երեւանյան թիմից։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է։

«Նոան» շնորհակալություն է հայտնել Կրյուչկովին «2 տարիների ընթացքում թիմի ավագի պարտականությունները ստանձնելու և թիմային ոգին մշտապես բարձր պահելու համար եւ հաջողություններ մաղթել հետագա կարիերայում»:

Դարպասապահ Վալերիո Վիմերկատիի պայմանագրի ժամկետը ավարտվել է, և նա նույնպես ավարտում է ելույթները «Նոայի» կազմում:

«Շնորհակալություն ենք հայտնում Վիմերկատիին թիմային բարձր հատկանիշներ ցուցադրելու, «Նոայի» դարպասը անառիկ պահելու և պրոֆեսիոնալիզմի համար:
Հաջողություններ ենք մաղթում նրան հետագա կարիերայում»,–  նշվում է «Նոայի» հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» ուժերը կչափի Ֆինլանդիան ներկայացնող «ԿուՊՍ»-ի հետ: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը տեղի կունենա հուլիսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 15-ին: «Նոան» դիմակայության առաջին խաղը կանցկացնի տանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով