12:18  ,  19 հունիսի, 2021

Paris Rapid & Blitz․ Լեւոն Արոնյանի հաջող մեկնարկը

Փարիզում մեկնարկել է Grand Chess Tour-ի երկրորդ փուլը՝ արագ եւ կայծակնային խաղի Paris Rapid & Blitz մրցաշարը։

Լեւոն Արոնյանը արագ խաղի առաջին երեք տուրերից հետո 4 միավորով չորս առաջատարների թվում է։ Հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, հաղթել է ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին։ 4-ական միավոր ունեն նաեւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու Պյոտր Սվիդլերը, ամերիկացի Ուեսլի Սոն։

Արագ խաղում հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Հունիսի 19-ին Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն հունգարացի Ռիչարդ Ռապորտը, Յան Նեպոմնյաշչին եւ Ուեսլի Սոն։ Արագ խաղի եւս երեք տուր տեղի կունենա հունիսի 20-ին։ Այնուհետեւ երկու օրում կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։

Grand Chess Tour-ի 5 մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,275 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում