00:47  ,  19 հունիսի, 2021

Եվրո-2020․ Անգլիան ոչ ոքի խաղաց Շոտլանդիայի հետ եւ հավասարվեց Չեխիային (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընդունեց Շոտլանդիայի թիմին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։ Թիմերը մեկական հարված կատարեցին դարպասին։

Անգլիայի հավաքականը 4 միավորով հավասարվեց D խմբի առաջատար Չեխիային, որը երկրորդ տուրում 1։1 հաշվով ավարտել հանդիպումը աշխարհի փոխչեմպիոն խորվաթների հետ։ Շոտլանդիան ու Խորվաթիան ունեն 1-ական միավոր։

Այս խմբում հունիսի 22-ին անցկացվելիք երրորդ տուրում Անգլիան ու Չեխիան կհանդիպեն «Ուեմբլի» ստադիոնում, Խորվաթիան ու Շոտլանդիան՝ Գլազգոյի «Հեմփդեն Պարկում»։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

D խումբ

Անգլիա - Շոտլանդիա՝ 0։0 (տեսանյութ), (Լոնդոն)

Խորվաթիա - Չեխիա՝ 1։1, (Գլազգո)

Իվան Պերիշիչ, 47 – Պատրիկ Շիկ, 37, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ