20:18  ,  18 հունիսի, 2021

Ռոնալդուն Ինստագրամում առաջինն ունեցավ 300 միլիոն հետեւորդ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում առաջինը հասավ 300 միլիոն հետեւորդի սահմանագծին։

Հիշեցնենք, որ Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրում Հունգարիային երկու գոլ խփած Ռոնալդուն 11 գոլով դարձավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի լավագույն ռմբարկուն։ 

36-ամյա Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է պատմության մեջ, որը 5-րդ անգամ հանդես է գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում եւ 5-րդ անգամ անընդմեջ այդ մրցաշարերում դառնում գոլի հեղինակ։ Նա 106 գոլով Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում