19:31  ,  18 հունիսի, 2021

Եվրո–2020. Շվեդիա – Սլովակիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրի Շվեդիա – Սլովակիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել շվեդների 21–ամյա հարձակվող, իսպանացի «Ռեալ Սոսիեդադի» խաղացող Ալեքսանդր Իսակը։

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խաղում Շվեդիան հաղթել էր նվազագույն հաշվով։

Շվեդիան 4 միավորով առաջին տեղում է, սլովակներն ունեն 3 միավոր եւ երկրորդն են։

Առաջին տուրում Շվեդիան 0։0 հաշվով էր ավարտել պայքարն Իսպանիայի հետ, Սլովակիան 2։1 հաշվով հաղթել էր լեհերին։

E խմբի երկրորդ տուրի մյուս հանդիպումը հունիսի 19–ին կանցկացնեն Իսպանիայի (1 միավոր) եւ Լեհաստանի (0) հավաքականները։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

Շվեդիա - Սլովակիա՝ 1։0 (Սանկտ Պետերբուրգ)

Էմիլ Ֆորսբերգ, 77, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով