17:54  ,  18 հունիսի, 2021

Կուման. Միշտ ասել եմ, որ Մեսին պետք է կարիերան ավարտի «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույս է հայտնել, որ 33–ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։

«Մենք լավ հեռանկարներ ունենք Մեսիի հետ։ Գիտեմ, որ ակումբը ձգտում է կառուցել մրցունակ թիմ, որն ավելի կուժեղանա։ Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում կունենանք ավելի ուժեղ կազմ։

Միշտ ասել եմ, որ Մեսին պետք է կարիերան ավարտի «Բարսելոնայում»։ Հույս ունեմ՝ շուտով այդ խնդիրը կլուծվի։ Ես կարծում եմ, որ դա հնարավոր է։ Դա գերազանց նորություն կլիներ բոլորի համար»,– Կումանի խոսքը մեջբերում է Sport.es–ը։

Սպասվում է, որ Մեսին կկնքի երկու տարվա պայմանագիր։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30–ին։

2005 թվականից «Բարսելոնայում» հանդես եկող Մեսին անցած մրցաշրջանում մասնակցել է 47 հանդիպման, խփել 38 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում