14:44  ,  18 հունիսի, 2021

«Արարատ-Արմենիան» ներկայացրել է նոր մարզչական շտաբը

Երեւանի «Արարատ-Արմենիան» ներկայացրել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, ռուսաստանցի Դմիտրի Գունկոյի մարզչական շտաբը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գլխավոր մարզիչի օգնականներն են Նիկոլայ Տյունինը (մարզիչ-վերլուծաբան) եւ Դմիտրի Կուդրյաշովը, դարպասապահների մարզիչն է Անատոլի Ռոժկովը, ֆիզպատրաստության մարզիչն է Ալեքսեյ Գորշկովը։

Հիշեցնենք, որ Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Դմիտրի Գունկոն 4 օր առաջ է գլխավորել «Արարատ-Արմենիան»։

Ռուս մասնագետը 2020 թվականի հոկտեմբերից էր գլխավորում «Նոան», որը դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Դրանից առաջ նա աշխատում էր ռուսական «Խիմկիում», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2020թ. օգոստոսից մինչև սեպտեմբեր: Գունկոն երկար տարիներ աշխատել է Մոսկվայի «Սպարտակի» տարբեր տարիքային թիմերում:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր ռուսաստանցի Անատոլի Բայդաչնիի հեռանալուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ