15:28  ,  18 հունիսի, 2021

Սաութգեյթ․ Հասկանում ենք՝ մեր երկրպագուների համար ինչ նշանակություն կունենա հաղթանակը Շոտլանդիայի նկատմամբ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խասել է իր սպասելիքների մասին Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումից։ Անգլիացիները հունիսի 18-ին կմրցեն Շոտլանդիայի թիմի հետ։

«Մենք հասկանում, թե մեր երկրպագուների համար ինչ նշանակություն կունենա հաղթանակը Շոտլանդիայի նկատմամբ։ Հասկանում ենք, որ հաղթանակը ավելի կմեծացնի սպասումները մեր թիմից հաջորդ հանդիպումներում։

Մենք ունենք այնպիսի կազմ, որը եթե նույնիսկ հայտնվում է պարտվողի դերում, գտնում է հնարավորություն, որպեսզի արդյունքում հաղթի կամ գոնե հասնի ոչ ոքիի։ Արդեն երեք-չորս տարի մենք այդ վիճակում չենք եղել։ Մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Անգլիա - Շոտլանդիա հանդիպումը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Առաջին տուրում անգլիացիները 1։0 հաշվով հաղթել են աշխարհի փոխչեմպիոն խորվաթներին, Շոտլանդիան 0։2 հաշվով պարտվել է չեխերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով