14:09  ,  18 հունիսի, 2021

ՈւԵՖԱ-ն քննարկում է Եվրո-2020-ի եզրափակիչը Լոնդոնից Բուդապեշտ տեղափոխելու հարցը

ՈւԵՖԱ-ն այժմ քննարկում է Եվրո-2020-ի եզրափակիչ հանդիպումը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնից Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշ» ստադիոն տեղափոխվելու տարբերակը, հաղորդում է The Times-ը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի կարող ապահովել տրիբունաների 100 տոկոս զբաղեցում։ Հունգարիայի մայրաքաղաքը երաշխավորում է երկրպագուներին թույլ տալ զբաղեցնել տրիբունաների 100 տոկոսը։

ՈւԵՖԱ-ն Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հայտնել է եզրափակիչը տեղափոխելու հավանականության մասին եւ սպասում է պատասխանի։

Հունգարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստման բարձր տեմպերի շնորհիվ Բուդապեշտում տեղի ունեցած Եվրո-2020-ի Հունգարիա - Պորտուգալիա հանդիպմանը ներկա էր 61 հազար երկրպագու։ Այժմ Հունգարիայի 9,8 միլիոն բնակիչներից մոտ 5,3 միլիոնը պատվաստված է։

Եվրո-2020-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին։ Լոնդոնում են նախատեսված նաեւ կիսաեզրափակիչի հանդիպումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով