13:16  ,  18 հունիսի, 2021

Աշխարհի 5-րդ չեմպիոն Նոնա Գապրինդաշվիլին 80-ամյակի առթիվ նվեր է ստացել Մեսիից (ֆոտո)

Շախմատի կանանց աշխարհի 5-րդ չեմպիոն Նոնա Գապրինդաշվիլին ծննդյան 80-ամյակի առթիվ նվեր է ստացել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից, հաղորդում է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Այս նվերը անսպասելի էր։ «Բարսելոնայի» խաղաշապիկի վրա գրված է․ «Նոնա, շնորհավորում եմ ծննդյանդ օրվա կապակցությամբ․ Լեո Մեսի»։ Իմ թանգարանում այս խաղաշապիկը կզբաղեցնի հատուկ տեղ»,- ասել է Գապրինդաշվիլին։

Նա «Բարսելոնայի» եւ Մեսիի վաղեմի երկրպագու է։ Գապրինդաշվիլին առաջին շախմատիստուհին է, որին շնորհվել է տղամարդկանց միջազգային գրոսմայստերի կոչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում