10:05  ,  18 հունիսի, 2021

ԵԱ Մ-22․ Արմեն Մաշակարյանը մեկնարկեց հաղթանակով

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մաշակարյանը։

69 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նա մենամարտեց շվեդ Պետեր Կուկի հետ եւ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 8 մարզիկով: Իտալիայում Հայաստանը կունենա նաեւ 2 կին ներկայացուցիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում