20:04  ,  17 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ուկրաինա - Մակեդոնիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի Ուկրաինա - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ուկրաինացիների ավագ, անգլիական «Վեստ Հեմի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն։ Նա մակեդոնացիների դեմ խաղում դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Անդրեյ Շեւչենկոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։ 

Ուկրաինան 3 միավորով C խմբի երրորդ տեղում է, Հյուսիսային Մակեդոնիան առանց միավորի կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։

Առաջին տուրում Ուկրաինան 2։3 հաշվով պարտվել էր հոլանդացիներին, Հյուսիսային Մակեդոնիան՝ 1։3 հաշվով ավստրիացիներին։

Վերջին տուրում Ուկրաինան կմրցի ավստրիացիների, Հյուսիսային Մակեդոնիան՝ հոլանդացիների հետ։ Այդ հանդիպումները տեղի կունենան հունիսի 21-ին։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

C խումբ

Ուկրաինա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 2։1 (տեսանյութ), (Բուխարեստ)

Անդրեյ Յարմոլենկո, 29, Ռոման Յարեմչուկ, 34 - Էզգան Ալիոսկի, 57

Չիրացրած 11մ՝ Ռուսլան Մալինովսկի (Ուկրաինա), 83 - Էզգան Ալիոսկի (Հյուսիսային Մակեդոնիա), 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով