16:01  ,  17 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ուկրաինայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի մեկնարկային կազմերը

Հայտնի են Ուկրաինայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։

Ուկրաինա․ Բուշչան, Զաբարնի, Մատվիենկո, Կարավաեւ, Ստեպանենկո, Միկոլենկո, Շապարենկո, Զինչենկո, Յարմոլենկո, Մալինովսկի, Յարեմչուկ։

Հյուսիսային Մակեդոնիա․ Դիմիտրիեւսկի, Մուսլիու, Դ․ Վելկովսկի, Ս․ Ռիստովսկի, Ալիոսկի, Սպիրովսկի, Ադեմի, Նիկոլով, Բարդի, Էլմաս, Պանդեւ։

Ուկրաինա - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

C խմբի առաջին տուրում Ուկրաինան 2։3 հաշվով պարտվել է հոլանդացիներին, Հյուսիսային Մակեդոնիան 1։3 հաշվով՝ ավստրիացիներին։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

C խումբ

Ուկրաինա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 17։00 (Երեւանի ժամանակ), (Բուխարեստ)

Նիդերլանդներ - Ավստրիա՝ 23։00 (Ամստերդամ)

B խումբ

Դանիա - Բելգիա՝  20։00  (Կոպենհագեն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ