15:08  ,  17 հունիսի, 2021

Սերխիո Ռամոսը հեռանում է «Ռեալից» (ծաղրանկար)

Ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալուն Մադրիդի «Ռեալից»։ Արքայական ակումբի ավագի պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։ Կողմերը չեն երկարաձգի համագործակցությունը։

Սերխիո Ռամոսը 2005 թվականին «Սեւիլիայից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ, կատարել 40 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում