11:25  ,  17 հունիսի, 2021

Կուման․ Դեպայը մոտ է «Բարսելոնային» միանալուն

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ Նիդերլանդների հավաքականի 27-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայը առաջիկա օրերին կմիանա կատալոնական ակումբին։

«Դեպայը դեռ չի տեղափոխվել «Բարսելոնա», բայց մոտ է դրան։ Գործարքը մոտ է կնքմանը։ Ես ցանկանում է նրան ձեռք բերել դեռ հունվարի, բայց եթե հիմա էլ դա տեղի ունենա, հրաշալի կլինի։ Մենք գիտենք, թե ինչ կարող ենք անել միասին»,- Կումանի խոսքը մեջբերում է Voetbal International-ը։

Սպասվում է, որ տրանսֆերի պայմանագիրը կողմերը կկնքեն այս շաբաթ, իսկ Դեպայը «Բարսելոնային» կմիանա Եվրո-2020-ում Նիդերլանդների մրցելույթի ավարտից հետո։ Դեպայը կկնքի երեք տարվա պայմանագիր։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 5 միլիոն եբրո։

Դեպայը «Լիոնում» է հանդես գալիս 2017 թվականից։ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 36 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս