10:49  ,  17 հունիսի, 2021

Երեք ակումբ բանակցում է Սերխիո Ռամոսի հետ

Երեք ակումբ բանակցում է Մադրիդի «Ռեալից» հեռացած իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։

35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն, հաղորդում է իսպանական AS-ը։

Սերխիո Ռամոսը ցանկանում է ստանալ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ։

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը չի ցանկացել վերադառնալ իսպանական «Սեւիլիա», որից Արքայական ակումբ էր տեղափոխվել 2005 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում