00:51  ,  17 հունիսի, 2021

Եվրո-2020․ Իտալիան տարավ երկրորդ հաղթանակը եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ (ֆոտո, վիդեո)

Իտալիայի հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ A խմբի երկրորդ տուրի խաղում Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը Հռոմում մրցեց շվեյցարացիների հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին, որն աչքի ընկավ 26-րդ եւ 52-րդ րոպեներին։ 89-րդ րոպեին իտալացիների երրորդ գոլը խփեց «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն։

Իտալիան երկրորդ հաղթանակը տարավ եւ 6 միավորով խմբի առաջատարն է։ Առաջին տուրում եւս Իտալիան 3։0 հաշվով էր հաղթել Թուրքիային։

Շվեյցարիան 1 միավորով երրորդն է, երկրորդ տեղում է Ուելսը՝ 4 միավոր։ Խմբի հետնապահը Թուրքիան է, որը երկու պարտություն է կրել։

Խմբային փուլի վերջին տուրում Իտալիան հունիսի 20-ին կմրցի Ուելսի թիմի հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

Իտալիա - Շվեյցարիա՝ 3։0 (տեսանյութ)

Մանուել Լոկատելի, 26, 52, Չիրո Իմոբիլե, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով