23:13  ,  16 հունիսի, 2021

Արեն Իսրայելյանը` Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալը նվաճել է Արեն Իսրայելյանը, որը 71 կգ քաշային կարգի եզրափակիչում 12։1 հաշվով հաղթել է ռուսաստանցի Դուխաեւին, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Առաջին Ռուսաստանի թիմն է։

Հիշեցնենք, որ 55 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել Անդրանիկ Ավետիսյանը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիր են դարձել Սարգիս Բեգոյանը (48 կգ), Անուշավան Բարսեղյանը (65 կգ) և Նարեկ Գրիգորյանը (80 կգ)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English