20:39  ,  16 հունիսի, 2021

Հալլե. Ֆեդերերը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ

Գերմանիայի Հալլե քաղաքում անցկացվող АТР-500 շարքի մրցաշարում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։

 «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթողը մրցեց Կանադայի ներկայացուցիչ Ֆելիքս Օժե–Ալյասիմի հետ եւ պարտություն կրեց 6:4, 3:6, 2:6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ, 45 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ֆելիքս Օժե–Ալյասիմը կմրցի գերմանացի Յան–Լենարդ Շտրուֆի եւ ամերիկացի Մարկոս Գիրոնի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ