21:10  ,  16 հունիսի, 2021

Գերմանիա - Հայաստան հանդիպումը` Շտուտգարտում

Ֆուտբոլի 2022 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիա - Հայաստան հանդիպումը կանցկացվի Շտուտգարտի «Մերսեդես-Բենց-Արենայ» ստադիոնում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Ընտրական փուլի 5–րդ տուրի Գերմանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին։ Դրանից 3 օր առաջ իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային։

Հիշեցնենք, որ առաջին երեք տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1։0), Իսլանդիային (2։0) եւ Ռումինիային (3։2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում