17:14  ,  16 հունիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. Հայկական ակումբների մրցակիցները երկրորդ փուլ դուրս գալու դեպքում

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Հունգարական «Ֆեհերվարի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատը» երկրորդ փուլում կմրցի «Պայդե» («Էստոնիա») - «Շլոնսկ Վրոցլավ» ( «Լեհաստան») զույգի հաղթողի հետո։

Սլովենական «Մարիբորի» եւ «Ուրարտուի» դիմակայության հաղթողը երկրորդ փուլում կհանդիպի Շվեդիայի գավաթակիր «Համարբյուի» հետ

«Նոան» առաջին շրջանում Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ի արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի ուկրաինական «Վորսկլա Պոլտավայի» հետ:

Որակավորման երկրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 22-ին եւ 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում