18:11  ,  16 հունիսի, 2021

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը կտեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո»

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլն իտալական «Ուդինեզեից» կտեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է Sky Sport Italia–ն։

Իսպանական ակումբը 27–ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 35 միլիոն եվրո։

Ռոդրիգո Դե Պաուլն այժմ Արգենտինայի հավաքականի հետ Բրազիլիայում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա մեկնարկային կազմում է հանդես եկել «Չիլիի» հետ հանդիպանը (1:1)։ Մրցաշարից վերադառնալուց հետո կողմերը կկնքեն պայմանագիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English