15:30  ,  16 հունիսի, 2021

Գրիգորի Բաբայանը կարող է գլխավորել Մոսկվայի ԲԿՄԱ-ն

Ֆուտբոլի Ղազախստանի փոխչեմպիոն «Տոբոլի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը կարող է գլխավորել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Մոսկվայի ԲԿՄԱ-ն, հաղորդում է «РБ Спорт»-ը։

Մոսկովյան ակումբը ցանկանում էր, որ հայ մասնագետն ընդգրկվի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Իվիցա Օլիչի մարզչական շտաբում, սակայն խորվաթ մասնագետը դեմ էր դրան։

41-ամյա Գրիգորի Բաբայանը ԲԿՄԱ-ում անցել է ստաժավորում, երբ ռուսական ակումբը գլխավորում էր բելառուս մասնագետ Վիկտոր Գոնչարենկոն։

Vesti.kz-ի համաձայն՝ Բաբայանն արդեն հեռացել է «Տոբոլից»։ Նա 2019 թվականից էր գլխավորում «Տոբոլը», որը Ղազախստանի նախորդ առաջնությունում գրավել էր երկրորդ տեղը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ մարզիչը կարող է աշխատանքի անցնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Նիժնի Նովգորոդում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում