14:11  ,  16 հունիսի, 2021

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի զույգերը

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 14–ին։ Տեղի է ունեցել վիճակահանությունը եւ ներկայացվել է ամբողջ մրցաշրջանի օրացույցը։

«Մանչեսթեր Սիթին» չեմպիոնի տիտղոսի պաշտպանությունը կսկսի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ արտագնա խաղով։ Փոխչեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Լիդս Յունայթեդին»։ «Լիվերպուլը» կհյուրընկալվի «Նորվիչ Սիթիին»։ «Չելսին» կհյուրընկալի «Քրիսթալ Փելասին», «Արսենալը» հյուր կգնա «Բրենթֆորդին», «Լեսթեր Սիթին» կընդունի «Վուլվերհեմփթոնին»։ Մյուս զույգերն են. «Բարնլի» – «Բրայթոն», «Էվերտոն» – «Սաութհեմփթոն», «Նյուքասլ» – «Վեստ Հեմ», «Ուոթֆորդ» – «Աստոն Վիլա»։

Անգլիայի հաջորդ առաջնության վերջին տուրը տեղի կունենա 2022թ. մայիսի 22–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում