13:15  ,  16 հունիսի, 2021

Ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Ավետիսյանը դարձել է Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն։

55 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 11։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել վրացի Տամազի Սուլամանիձեի նկատմամբ։

Եզրափակիչի ճանապարհին Անդրանիկ Ավետիսյանը հաղթել է ռուս (14:3), ռումինացի (10։0) և ադրբեջանցի (10։5) ըմբիշների։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիր են դարձել Սարգիս Բեգոյանը (48 կգ), Անուշավան Բարսեղյանը (65 կգ) և Նարեկ Գրիգորյանը (80 կգ)։ Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի ըմբիշի։

Հայկ Գասպարյանը (45 կգ) և Արեն Իսրայելյանը (71 կգ) դուրս են եկել եզրափակիչ, Տիգրան Բունիաթյանը (51 կգ) կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, իսկ Հենրիկ Ավետիսյանը (60 կգ) կմասնակցի սփոփիչ գոտեմարտի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում