10:08  ,  16 հունիսի, 2021

«Բարսելոնան» ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է տնային խաղերի նոր համազգեստը հաջորդ մրցաշրջանի համար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Համազգեստն ակումբի ավանդական գույներով է: Մարզաշապիկի աջ հատվածում պատկերված է Գեորգիևյան խաչը (Ռազմական պարգևի տարբերության նշան): Համազգեստի հեղինակն ամերիկյան Nike ընկերությունն է:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Բարսելոնան» գրավել էր երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում