Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվող աշխարհի թիմային գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան երրորդ խմբի մրցաշարում մրցել է Իսլանդիայի հավաքականի հետ եւ առավելության է հասել 3։0 հաշվով։
Մենախաղում հաղթանակներ են տարել Իրենա Մուրադյանն ու Գաբրիելա Հակոբյանը, զուգախաղում՝ Միլենա Գեւորգյանն ու Արեւիկ Թումանյանը։
D խմբում Հայաստանի հետ ընդգրկված են նաեւ Իռլանդիայի եւ Գանայի հավաքականները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում