23:11  ,  15 հունիսի, 2021

ՈւԵՖԱ–ն «Յուվենտուսին» թույլ է տվել մասնակցել ՉԼ–ի հաջորդ մրցաշրջանին

ՈւԵՖԱ–ն իտալական «Յուվենտուսին» թույլատրել է մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին, հաղորդում է ANSA–ն։

ՈւԵՖԱ–ն ավելի վաղ կասեցրել էր կարգապահական գործերը «Յուվենտուսի», Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» դեմ, որոնք չեն ցանկանում հրաժարվել Եվրոպական Սուպերլիգայի նախագծից։

Ավելի վաղ Շվեյցարիայի Արդարադատության նախարարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) եւ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությանը (ՈւԵՖԱ) պաշտոնապես ծանուցել էր, որ այդ կազմակերպություններն իրավունք չունեն պատժամիջոցներ կիրառել Եվրոպական Սուպերլիգայից դուրս չեկած ակումբների դեմ։

Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս»,  «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9–ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ–ի ու ՈւԵՖԱ–ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։

ՈւԵՖԱ–ն 9 ակումբներին պատժել է 15 միլիոն եվրո բարեգործական վճարով եւ եվրագավաթային մրցաշարերի պարգեւավճարից 5 տոկոսի վերադարձով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս