23:45  ,  15 հունիսի, 2021

«Էվերտոնը» ցանկանում է «Ռոմայից» գնել Կրիս Սմոլինգին

Իտալական «Ռոմայի» պաշտպան Կրիս Սմոլինգը մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալուն։ 31–ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի Լիվերպուլի «Էվերտոնը», հաղորդում է LaRoma24–ը։

Հռոմեական ակումբը 2020 թվականին Սմոլինգի համար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 15 միլիոն եվրո, դրանից առաջ էլ 3 միլիոն եվրո էր վճարել մեկ մրցաշրջանի վարձակալության համար։

Անցած մրցաշրջանում Սմոլինգը մի քանի վնասվածք է ստացել եւ մասնակցել ընդամենը 21 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English