21:10  ,  15 հունիսի, 2021

Ռոնալդուի մայր. Որդիս կխաղա եւս 3 տարի

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայր Դոլորեշ Ավեյրուն պատմել է, որ իր 36–ամյա որդին մտադիր է կարիերան շարունակել մինչեւ 39 տարեկան։

«Նա լավ մարզավիճակում է եւ կշարունակի խաղալ եւս երեք տարի։ Ես խոսել եմ նրա հետ, նա ինձ հաղորդագրություն ուղարկեց, ես նրան շնորհավորեցի, նա էլ շնորհակալություն հայտնեց»,– Դոլորեշ Ավեյրուի խոսքը մեջբերում է Transfermarketweb–ը։

Պորտուգալիայի հավաքականի ավագը 5–րդ անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (2004, 2008, 2012, 2016, 2020) եւ միակն է պատմության մեջ այդ ցուցանիշով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս