19:51  ,  15 հունիսի, 2021

Կանանց Հայաստանի ազգային եւ Մ–19 հավաքականները պարտվեցին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Ղազախստանի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։

Հիշեցնենք, որ առաջին խաղում 2։1 հաշվով առավելության էր հասել Հայաստանի թիմը։

Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Մինսկում երկրորդ ընկերական հանդիպումը անցկացրեց Բելառուսի Մ-19 հավաքականի հետ եւ պարտվեց 1։7 հաշվով։

Թիմերը Մինսկում ընկերական հանդիպում էին անցկացրել նաեւ հունիսի 13–ին։ 3։0 հաշվով հաղթել էր Բելառուսի Մ-19 հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում