18:37  ,  15 հունիսի, 2021

Հալլե. Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Գերմանիայի Հալլե քաղաքում անցկացվող ATP NOVENTI OPEN մրցաշարի առաջին շրջանում։ Հայ թենիսիստը մրցեց ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ, որն առավելության հասավ երկու սեթում 6:3, 7:6 (7:5)։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

Երկրորդ շրջանում Անդրեյ Ռուբլյովի մրցակիցը կլինի ավստրալացի Ջորդան Թոմփսոնը։

Հալլեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,3 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում