20:44  ,  15 հունիսի, 2021

Վարդան Բիչախչյան. Բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլում Երեւանի «Արարատը» կմրցի հունգարական «Ֆեհերվարի» հետ։ Վիճակահանության մասին կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը։ Այս պահին մրցակցի մասին որևէ հստակ տեղեկատվություն չունենք։

Տեղյակ ենք, որ ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են երրորդ տեղը։ Այս պահից սկսած կսկսենք լավ ուսումնասիրել մրցակցին ու պատրաստվել խաղերին»,- ասել է Բիչախչյանը։

«Ֆեհերվար» - «Արարատ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին, պատասխան խաղը՝ հուլիսի 15-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով