17:10  ,  15 հունիսի, 2021

Եվրո-2020. Փոփոխություն Անգլիայի հավաքականի հայտացուցակում

Եվրո-2020-ին մասնակցող Անգլիայի հավաքականի հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն, hաղորդում է թիմի մամուլի ծառայությունը:

Անգլիական «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլը հրավիրվել է Անգլիայի հավաքական, որտեղ կփոխարինի ազդրի վնասվածք ստացած Դին Հենդերսոնին «Մանչեսթեր Յունայթեդից»:

Եվրո-2020-ի առաջին տուրում անգլիացիները նվազագույն հաշվով հաղթել էին աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիային: Երկրորդ տուրում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հունիսի 18-ին կմրցի Շոտլանդիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում