Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» կմրցի Ուելսը ներկայացնող «Կոնաս Կի Նոմադսի» հետ:
Առաջին հանդիպումը կանցկացվի հուլիսի 6/7-ին Ուելսում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 13/14-ին Երևանում:
1946 թվականին հիմնադրված «Կոնաս Կի Նոմադս» ակումբը նախորդ տարի պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Ուելսի չեմպիոն: Թիմը տնային հանդիպումներն անցկացնում է Կոնաս Կի քաղաքի «Դիսայդ Սթեդիում» ստադիոնում, որը հյուրընկալում է 1500 հանդիսական:
Վիճակահանության ընթացքում հայկական ակումբի մյուս հնարավոր մրցակիցներն էին ՀԻԿ-ը (Ֆինլանդիա), «Մուրան» (Սլովենիա) և «Բորացը» (Բոսնիա):
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 16-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում