15:11  ,  15 հունիսի, 2021

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մրցակիցը (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» կմրցի Ուելսը ներկայացնող «Կոնաս Կի Նոմադսի» հետ:

Առաջին հանդիպումը կանցկացվի հուլիսի 6/7-ին Ուելսում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 13/14-ին Երևանում:

1946 թվականին հիմնադրված «Կոնաս Կի Նոմադս» ակումբը նախորդ տարի պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Ուելսի չեմպիոն: Թիմը տնային հանդիպումներն անցկացնում է Կոնաս Կի քաղաքի «Դիսայդ Սթեդիում» ստադիոնում, որը հյուրընկալում է 1500 հանդիսական:

Վիճակահանության ընթացքում հայկական ակումբի մյուս հնարավոր մրցակիցներն էին ՀԻԿ-ը (Ֆինլանդիա), «Մուրան» (Սլովենիա) և «Բորացը» (Բոսնիա):

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 16-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում