14:50  ,  15 հունիսի, 2021

Ֆրանսիա - Գերմանիա. Բուքմեյքերների կարծիքը

Եվրո-2020-ի F խմբի առաջին տուրի խաղում ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի գերմանացիների հետ:

Բուքմեյքերական գրասենյակները ֆրանսիացիների հաղթանակը միջինը գնահատվում է 2.62 գործակցով, Բունդեսթիմինը՝ 2.80, իսկ ոչ ոքին՝ 3.75։

Ֆրանսիա – Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 15-ին գերմանական Մյունխենում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Գլխավոր մրցավարն է իսպանացի Կարլոս Դել Սերոն:

F խմբի մյուս խաղում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմրցի հունգարացիների հետ (Խաղի մեկնարկը՝ 20:00):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում