11:35  ,  15 հունիսի, 2021

Կրիստիան Էրիկսենը լուսանկար է հրապարակել հիվանդանոցից (ֆոտո)

Դանիայի հավաքականի և իտալական «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենն Ինստագրամում լուսանկար է հրապարակել հիվանդանոցից: Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը կանգ էր առել:

«Ողջույն բոլորին: Անչափ շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի ու հաղորդագրությունների համար: Դա շատ բան է նշանակում ինձ ու ընտանիքիս համար: Ինձ հետ ամեն բան կարգին է: Դեռ պետք է անցնեմ մի քանի հետազոտություններ, չնայած լավ եմ զգում ինձ: Հիմա ցանկանում եմ երկրպագել մեր տղաներին հաջորդ խաղերում: Խաղացեք ամբողջ Դանիայի համար: Լավագույն մաղթանքներով»,- լուսանկարին կից գրել է Էրիկսենը:

Հիշեցնենք, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում հունիսի 12-ին անցկացված հանդիպումը 42-րդ րոպեին դադարեցվել էր բժշկական նկատառումներով և վերսկսվեց մոտ 2 ժամ անց: Խաղի վերսկսումից հետո Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները դանիացի խաղացողներին խաղադաշտում դիմավորեցին ծափողջյուններով: Առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցող Ֆինլանդիայի հավաքականն այդ խաղում հաղթել էր նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում