09:59  ,  15 հունիսի, 2021

Բալեկյանն ակումբակիցներին հրաժեշտ է տվել «Բոկա Խունիորս» տեղափոխությունից առաջ (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորս» տեղափոխությունից առաջ հրաժեշտ է տվել արգենտինական «Ուրականի» ֆուտբոլիստներին: 24-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «Բոկա Խունիորսում»:

Ավելի վաղ Transfermarkt-ը հայտնել էր, որ Բալեկյանի տրանսֆերը կազմել է 2.89 միլիոն եվրո: Նա 3 կամ 4 տարվա պայմանագիր կկնքի Արգենտինայի 28-ակի չեմպիոնի հետ:

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել է 2016-ին: Արգենտինական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 10 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային գինը գնահատում է 1.8 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում