23:50  ,  14 հունիսի, 2021

«Մանչեսթեր Սիթին» 5 տարվա պայմանագիր է կնքել Քոուլ Պալմերի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբային ակադեմիայի կիսապաշտպան Քոուլ Պալմերի հետ։

19-ամյա անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանում Պալմերը մեկ հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով ֆրանսիական «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (3:0) եւ անցկացնելով 8 րոպե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում