18:11  ,  14 հունիսի, 2021

Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել են Ղազախստանի Պրեմիեր լիգայի 15–րդ տուրի խորհրդանշական հավաքականում, Sports.kz-ի վարկածով։

«Կայրաթի» աջ պաշտպան Կամո Հովհաննիսյանը Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազի» դեմ արտագնա խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, Ալմաթին ներկայացնող թիմը հաղթել էր 2։0 հաշվով։

«Աստանան» Տիգրան Բարսեղյանի հետ 1։1 հաշվով էր ավարտել տնային հանդիպումը «Տոբոլի» հետ։

Sports.kz–ն գրում է, որ «Հայաստանի հավաքականի խաղացողն ամենավտանգավորն էր «Աստանայի» կազմում, հաճախ էր փորձում գրոհել, վաստակեց 11 մետրանոց տուգանային հարված, որի շնորհիվ թիմը վաստակեց 1 միավոր»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս