22:45  ,  14 հունիսի, 2021

Երևանում կանցկացվի 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆայել Թորգոմյանի միջազգային հուշամրցաշարը

Օգոստոսի 21-ից 26-ը Երևանում կանցկացվի Արցախյան 44–օրյա պատերազմում զոհված Ռաֆայել Թորգոմյանի միջազգային առաջին հուշամրցաշարը՝ RAFO CUP - 2021:

Մրցաշարն անցկացվելու է Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, խաղերը սպասարկելու են ՀՖՖ-ի մրցավարները։ Մրցաշարին կարող են մասնակցել 2010–2011թթ. ծնված ֆուտբոլիստները: Թիմերը կարող են հայտավորել մինչև 15 ֆուտբոլիստի, իսկ խաղերն անցկացվելու են 8+1 ձևաչափով:

Մրցաշարին մասնակցելու են հայկական եւ ԱՊՀ երկրները ներկայացնող թիմերը: Կազմակերպիչները բանակցում են Թբիլիսիի «Դինամոյի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», Մոսկվայի ԲԿՄԱ-ի, Տալինի «Արարատի», այլ օտարերկրյա թիմերի հետ:

Մրցաշարը կանցկացվի «...որ փոքրիկները խաղաղ ապրեն» կարգախոսի ներքո:

Ռաֆայել Թորգոմյանը ծնվել է Երևանում: 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերին կամավորագրվել է, մեկնել Արցախ հոկտեմբերի 17-ին: Մինչև վերջ հերոսաբար պահել է դիրքը, չի նահանջել: Հոկտեմբերի 21-ին հրետանային ռմբակոծության զոհ է դարձել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում