20:05  ,  14 հունիսի, 2021

Մանուէլ Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում ավարտված Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը։

Մրցաշարի մասնակցում էին գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:

9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր՝ առաջին տեղը գրավել է Մանուէլ Պետրոսյանը, որը Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող է դառնում երկրորդ տարին անընդմեջ։ Նույնքան միավոր վաստակած Շանթ Սարգսյանը գրավել է երկրորդ տեղը։ Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը 5-ական միավորով բաժանել են 3-5-րդ տեղերը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ բրոնզե մեդալակիր է դարձել Արամ Հակոբյանը։

Մրցաշարն անցկացվում էր շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի էր՝ 2602 միջին վարկանիշով:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում