16:41  ,  14 հունիսի, 2021

Տոնոյանը, Մանուչարյանը, Կասպարովը մասնակցում են մարզչական դասընթացի (ֆոտո)

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում hունիսի 14-ին  մեկնարկել է մարզչական «Բ» կարգի արտոնագրի դասընթացը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մասնակիցների թվում են կարիերան ավարտած անվանի ֆուտբոլիստներ Արամայիս Տոնոյանը, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Կասպարովը, Աղվան Մկրտչյանը, Արամ Բարեղամյանը և այլք։

ՀՖՖ TV-ն տեսանյութ է պատրաստել դասընթացի մեկնարկային օրվա մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով