15:02  ,  14 հունիսի, 2021

Դմիտրի Գունկոն՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Դմիտրի Գունկոն գլխավորել է «Արարատ-Արմենիան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռուս մասնագետը 2020 թվականի հոկտեմբերից էր գլխավորում «Նոան», որն այս մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Դրանից առաջ նա աշխատում էր ռուսական «Խիմկիում», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2020թ. օգոստոսից մինչև սեպտեմբեր: Գունկոն երկար տարիներ աշխատել է «Մոսկվայի» սպարտակի տարբեր տարիքային թիմերում:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր ռուսաստանցի Անատոլի Բայդաչնիի հեռանալուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ