14:10  ,  14 հունիսի, 2021

Հայ թենիսիստուհիները մեկնել են աշխարհի թիմային գավաթին

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը մեկնել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ կմասնակցի աշխարհի թիմային գավաթի խաղարկությանը (Billie Jean King Cup Europe / Africa Group III), հայտնում է թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են Գաբիելա Հակոբյանը, Արևիկ Թումանյանը, Իրենա Մուրադյանը, Միլենա Գևորգյանը և Գայանե Մովսիսյանը (ավագ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում